Կանայք կարո՞ղ են զբաղվել ֆուտբոլով: Այս հարցով դիմեցի 35 մարդու: Ի զարմանս հարցվածների մեծամասնությունը դրական արձագանք տվեց: Ի դեպ ոչ ասողների կեսից ավելին աղջիկներ էին: Հարցման գրաֆիկը ներկայացված է աջ կողմում:
Ֆուտբոլն աշխարհի ամենատարածված խաղերից մեկն է, բայց ես չեմ խոսելու այն մասին, թե ինչ է այն իրենից ներկայացնում։ Ես ավելի շուտ կուզեի խոսել այն կարծրատիպերի մասին, որոնք ձևավորվել են այս մարզաձևի շուրջ։ Կա կարծրատիպ, որ ֆուտբոլով պիտի զբաղվեն միայն տղամարդիկ։ Իսկ ինչո՞ւ։ Կանայք ևս հետաքրքրված են այս մարզաձևով և կարծում եմ՝ այս կարծրատիպը կոտրելու ժամանակն է։
Եթե վերևում գրված հարցին մտքում պատասխանեցիր այո, ուրեմն քեզ կհետաքրքրի նաև շարունակությունը: Ո՞ւմ ես սպասում, սկսի՛ր: