Արի միասի՛ն կոտրենք կարծրատիպերը

Եթե քեզ հետաքրքրում է կանանց ֆուտբոլը, ուրեմն այս բլոգը հենց քե՛զ համար է

Կանայք կարո՞ղ են զբաղվել ֆուտբոլով:  Այս հարցով դիմեցի 35 մարդու: Ի զարմանս հարցվածների մեծամասնությունը դրական արձագանք տվեց: Ի դեպ ոչ ասողների կեսից ավելին աղջիկներ էին:  Հարցման գրաֆիկը ներկայացված է աջ կողմում:

Ֆուտբոլն աշխարհի ամենատարածված խաղերից մեկն է, բայց ես չեմ խոսելու այն մասին, թե ինչ է այն իրենից ներկայացնում։ Ես ավելի շուտ կուզեի խոսել այն կարծրատիպերի մասին, որոնք ձևավորվել են այս մարզաձևի շուրջ։ Կա կարծրատիպ, որ ֆուտբոլով պիտի զբաղվեն միայն տղամարդիկ։ Իսկ ինչո՞ւ։ Կանայք ևս հետաքրքրված են այս մարզաձևով և կարծում եմ՝ այս կարծրատիպը կոտրելու ժամանակն է։

Եթե վերևում գրված հարցին մտքում պատասխանեցիր այո, ուրեմն քեզ կհետաքրքրի նաև շարունակությունը: Ո՞ւմ ես սպասում, սկսի՛ր:
Արդյոք կանայք կարող են զբաղվել ֆուտբոլով image
 

2011

«Կոկա Կոլա» գավաթի առաջնությունում երկրորդ տեղ

Mar 02, 2011

2014

Հայաստանի առաջնության լավագույն կիսապաշտպան

Jan 08, 2014

2016

Հայաստանի առաջնության Ա խմբի չեմպիոն

Feb 10, 2016

2018

Հայաստանի առաջնության Ա խմբի փոխչեմպիոն

Mar 14, 2018

2019

Հասյաստանի գավաթի առաջնության գավաթակիր

Oct 17, 2019
24Oct

Աննա Դալլաքյանը 10 -ը տարեկանից զբաղվում է ֆուտբոլով: Ներքևում ներկայացված է իմ անցկացրած հարցազրույցը երիտասարդ ֆուտբոլիստուհու հետ:


-Ի՞նչն էր ֆուտբոլով հետաքրքրվելու պատճառը։


-Փոքր ժամանակ շատ էի դիտում, երկպագում  «Ռեալ Մադրիդ»-ին,ու ֆուտբոլիստներից իմ ֆավորիտը Կրիստիանո Ռոնալդուն էր։ Նպատակադրվեցի նմանվել նրան


- Ինչո՞ւ է Ռոնալդուն ձեր ֆավորիտը։


-Քանի որ,նա աչքի է ընկնում իր աշխատասիրությամբ և ամենալավը լինեու ձգտումով


-Իսկ - ինչո՞ւ է ձեր ֆավորիտը տղամարդ ֆուտբոլիստ, ոչ թե կին։


-Փոքր ժամանակ հայրիկս տղամարդկանց ֆուտբոլ էր դիտում, ես էլ էի իր հետ նայում ու ծանոթ չէի  դեռ կանանց ֆուտբոլին, բայց հիմա, իհարկե, ունեմ  ֆուտբոլիստուհի ֆավորիտ՝ Ալեքս Մորգանը։


-Ի՞նչ արգելքների եք հանդիպել ֆուտբոլով զբաղվելու ընթացքում։

-Շատ կարծրատիպեր եմ կոտրել, քանի որ Հայաստանում աղջիկների ֆուտբոլը զարգացած ու մասսայականացված չէ, բոլորն  ասում էին  մի գնա,`աղջկա սպորտաձև չէ, բայց այդ կարծրատիպերը ոչ թե   խանգարում, այլ խթան էին հանդիսանում ինձ համար, որպեսզի ավելի համառ գտնվեմ իմ նպատակին հասնելու ճանապարհին։

-Ո՞րն է կարծրատիպերը կոտրելու ձեր տարբերակը։


Լինել տոկուն կամքի տեր, երբեք չհանձնվել, և լինել առաջինը


-Ինչպիսի՞ արձագանք ստացաք շրջապատից ձեր նախընտրության համար։


Ոմանք շատ ոգևորվեցին՝ լավ իմաստով, ոմանք էլ  հեգնում էին՝ ասելով «աղջիկ ջան` գնա պարի»։՛


-Ի՞նչ նշանակություն ունի ֆուտբոլը Ձեզ համար։


-Թերևս հարցին հարցով պատասխանեմ, իսկ ին՞չ նշանակություն ունի Ձեզ համար օդը


-Ի՞նչ զգացողություններ եք ունենում մարզադաշտում։


-Մարզադաշտն իմ երկրորդ տունն է, իսկ թիմը՝ ընտանիքս: Մարզադաշտում զգում եմ պատասխանատվություն ինքս իմ նկատմամբ, հոգատարություն մարզիչիս և ջերմություն թիմակիցներիս կողմից։


-Ո՞ր հայտնի ֆուտբոլային ակումբում կուզենայիք շարունակել ձեր կաիրերան։


-«Լեո »կանանց ակումբում։


- Եթե երբևիցե հանդիպեիք Ռոնալդուին, ո՞րը կլիներ նրան ուղղած Ձեր առաջին հարցը։


-Ինպե՞ս ես անում,որ երբեք չես կոտրվում


-Ո՞ւմ հետ կուզենայիք անցկացնել ձեր վերջին ֆուտբոլային խաղը։


-«Ռեալ»-ի հին խաղացողների՝ Զիդան, Ռաուլ, Բեքեմ, Կարլոս:

I BUILT MY SITE FOR FREE USING