Աննա Դալլաքյանը 10 -ը տարեկանից զբաղվում է ֆուտբոլով: Ներքևում ներկայացված է իմ անցկացրած հարցազրույցը երիտասարդ ֆուտբոլիստուհու հետ:
-Ի՞նչն էր ֆուտբոլով հետաքրքրվելու պատճառը։
-Փոքր ժամանակ շատ էի դիտում, երկպագում «Ռեալ Մադրիդ»-ին,ու ֆուտբոլիստներից իմ ֆավորիտը Կրիստիանո Ռոնալդուն էր։ Նպատակադրվեցի նմանվել նրան
- Ինչո՞ւ է Ռոնալդուն ձեր ֆավորիտը։
-Քանի որ,նա աչքի է ընկնում իր աշխատասիրությամբ և ամենալավը լինեու ձգտումով
-Իսկ - ինչո՞ւ է ձեր ֆավորիտը տղամարդ ֆուտբոլիստ, ոչ թե կին։
-Փոքր ժամանակ հայրիկս տղամարդկանց ֆուտբոլ էր դիտում, ես էլ էի իր հետ նայում ու ծանոթ չէի դեռ կանանց ֆուտբոլին, բայց հիմա, իհարկե, ունեմ ֆուտբոլիստուհի ֆավորիտ՝ Ալեքս Մորգանը։
-Ի՞նչ արգելքների եք հանդիպել ֆուտբոլով զբաղվելու ընթացքում։
-Շատ կարծրատիպեր եմ կոտրել, քանի որ Հայաստանում աղջիկների ֆուտբոլը զարգացած ու մասսայականացված չէ, բոլորն ասում էին մի գնա,`աղջկա սպորտաձև չէ, բայց այդ կարծրատիպերը ոչ թե խանգարում, այլ խթան էին հանդիսանում ինձ համար, որպեսզի ավելի համառ գտնվեմ իմ նպատակին հասնելու ճանապարհին։
-Ո՞րն է կարծրատիպերը կոտրելու ձեր տարբերակը։
Լինել տոկուն կամքի տեր, երբեք չհանձնվել, և լինել առաջինը
-Ինչպիսի՞ արձագանք ստացաք շրջապատից ձեր նախընտրության համար։
Ոմանք շատ ոգևորվեցին՝ լավ իմաստով, ոմանք էլ հեգնում էին՝ ասելով «աղջիկ ջան` գնա պարի»։՛
-Ի՞նչ նշանակություն ունի ֆուտբոլը Ձեզ համար։
-Թերևս հարցին հարցով պատասխանեմ, իսկ ին՞չ նշանակություն ունի Ձեզ համար օդը
-Ի՞նչ զգացողություններ եք ունենում մարզադաշտում։
-Մարզադաշտն իմ երկրորդ տունն է, իսկ թիմը՝ ընտանիքս: Մարզադաշտում զգում եմ պատասխանատվություն ինքս իմ նկատմամբ, հոգատարություն մարզիչիս և ջերմություն թիմակիցներիս կողմից։
-Ո՞ր հայտնի ֆուտբոլային ակումբում կուզենայիք շարունակել ձեր կաիրերան։
-«Լեո »կանանց ակումբում։
- Եթե երբևիցե հանդիպեիք Ռոնալդուին, ո՞րը կլիներ նրան ուղղած Ձեր առաջին հարցը։
-Ինպե՞ս ես անում,որ երբեք չես կոտրվում
-Ո՞ւմ հետ կուզենայիք անցկացնել ձեր վերջին ֆուտբոլային խաղը։
-«Ռեալ»-ի հին խաղացողների՝ Զիդան, Ռաուլ, Բեքեմ, Կարլոս: